Ս. Կապուտիկյանի տուն - թանգարան




    Փետրվարի 13- ին 5"1" դասարանի աշակերտները դասղեկ Ա.Վարդանյանի  և  հայոց լեզվի ուսուցչուհի Ն. Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին Ս. Կապուտիկյանի տուն - թանգարան:  Աշակերտները նախապես տեղեկություններ էին հավաքել բանաստեղծուհու կյանքի  և ստեղծագործական  գործունեության մասին,  անգիր սովորել նրա  բանաստեղծություններից մի քանիսը:
    Աշակերտները շրջեցին թանգարանում, ծանոթացան բանաստեղծուհու կյանքի հետաքրքիր դրվագներին, մանկական գրքերին, շրջագայությունների քարտեզին և տարբեր երկրներից բերված հուշանվերներին: Աղջիկներին գրավեց հատկապես բանաստեղծուհու տիկնիկների հավաքածուն. տիկնիկները բերված էին տարբեր երկրներից:
    Ապա երեխաները ծանոթացան գրիչների հավաքածուի պատմությանը և լսեցին կարճ դասախոսություն նվիրատուների մասին:
    Վերջում երեխաները հաճույքով լրացրին  խաղ – խաչբառը, որը կազմված էր այնտեղ տեսածի և լսածի  հիման վրա:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта