«Առակս ի՞նչ կցուցանե»


    Այսօր` մարտի 20-ին, 5/1 դասարանում անցկացվեց բաց դաս մայրենիից` "Առակս ի՞նչ կցուցանե" խորագրով: Դասը նվիրված էր "Առակ" թեմայի ամփոփմանը: Աշակերտները լավ էին յուրացրել թեման, լավ պատկերացում ունեին առակի ժանրային առանձնահատկությունների մասին, և բոլորն անխտիր ներգրավված էին դասապրոցեսին: Ուսուցչի հարցերին նրանք պատասխանում էին հստակ և անկաշկանդ:


    Դասի ընթացքում աշակերտները տարաբնույթ առաջադրանքներ և հանձնարարություններ էին կատարում`դերաբաշխված ընթերցանություն, առակի բեմականացում, չափածո առակի արտահայտիչ արտասանություն:


    Ոմանք առակի հերոսներից մի քանիսի անունով գրել էին ծայրակապ /ակրոստիքոս/ կամ հորինել հանելուկ, որոնք շատ զվարճալի էին ստացվել:


    Իսկ ամենահետաքրքիրը դասի ավարտն էր, երբ աշակերտներից մի քանիսը ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները. Էմման` իր հորինած առակը` սահիկաշարով, Աշոտը`անիմացիա`<<Առյուծը և մարդը>> առակի շուրջ, իսկ Սվետլանան հորինել էր թե՛ առակ և թե՛ առակի համար երաժշտություն, որը, ի դեպ,  ինքն էլ կատարում էր դաշնամուրով:


    Դասն ավարտվեց Լիլիթի պատրաստած սահիկաշարով, որտեղ ամփոփված էին այն բոլոր խորհուրդ - խրատները, որ հնչեցին դասի ընթացքում:




    Դասը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն.Միրզոյանը:



     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта