Սեպտեմբեր 1
Գիտելիքը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ եղել ու մնում է մարդու կյանքի ամենակարևոր մասը: Պատմում են, որ մի մեծ փիլիսոփա իր աշակերտներին հորդորում էր ամեն օր, ամեն վայրկյան աշխարհից, բնությունից, գրքերից ու իմաստուններից հնարավորինս շատ գիտելիք քաղել, քանզի աղետը կարող էր հողին հավասարեցնել աշխարհը, արհավիրքը՝ վերացնել բնությունը, թշնամին՝ ոչնչացնել գրքերն ու իմաստուններին, սակայն այն, ինչ քաղել ես այդ ամենից, վերացնելն անհնար է. այն կորստյան է ենթակա սոսկ այն ժամանակ, երբ չես օգտագործում:
|