Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: Ժան Պոլ Սարտր


    Դեկտեմբերի 5-ին 4/2 դասարանը այցելեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան։ Գրադարանի ընթերցասրահում կայացավ "Հեքիաթապատում" շարքի հերթական հանդիպումը: Սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը 4/2 դասարանի աշակերտներին պատմեց "Ագահ արքան" չինական ժողովրդական հեքիաթը: Չինական բանահյուսության միջոցով երեխաները ծանոթացան չինական սովորույթներին:




    Հանդիպումն ամփոփվեց շրջայցով. երեխաները ծանոթացան գրադարանի սրահներին և ճեմասրահային ցուցահանդեսներին։ Աշակերտները վայելեցին նաև անակնկալ. ունկնդրեցին երաժշտություն և դիտեցին մուլտֆիլմ:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта