Դեպի թանգարան տանող 54 աստիճան


    3/2 դասարանի այցելությունը Հովհաննես Թումանյանի թանգարան։
    Այս անգամ այցելեցինք մեր սիրելի բանաստեղծ, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի թանգարան։ Հուզիչ էր այն պահը, երբ մտանք և հայտվեցինք  գրքերի աշխարհում:
    Երեխաների համար  կային հոլոգրամներ ու ժամանակակից հավելվածներ, 3Դ կարճատև անիմացիոն մուլտֆիլմը։ Թանգարանի ուշագրավ անկյուններից էր նաև "Լոռվա ձորը" համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում էր "Անուշ" օպերայի հնչյուններով։
    Դեպի թանգարան տանող 54 աստիճանը մեծ հայի կյանքի տարիները խորհրդանշող  թիվն էր։
    Շատ տպավորիչ էր և խորհրդավոր…