Ավանդույթի համաձայն Ա տառի ուսուցման ավարտից հետո առաջին դասարանցիները այցելում են հայոց առաջին ուսուցչի` Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին, որը գտնվում է Օշականում: 
    Քահանայի օրհնությունից հետո կատարվեց երդման արարողությունը, որի ընթացքում փոքրիկ չեխովականները  երդվեցին սովորել Մեսրոպյան գիրը, լինել Հայկի արժանի հետնորդը և դառնալ հայ ժողովրդի անունը հավերժ փառաբանող զավակ:  Որպես օրվա խորհուրդ երեխաներին նվիրեցին օրհնված  հայկական տառեր: