Բարի լույսով օրը բացվեց ու լցվեց մեսրոպյան շնչով, անարատ լույսով, մանկան մաքրությամբ, գույնով, թարմությամբ և բարձր տրամադրությամբ: Աշնանային այս լուսապայծառ օրը մեր դպրոցի առաջին դասարանցիները դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանի, դասվար Ա. Թևոսյանի և ծնողների ուղեկցությամբ արարչաստեղծ Ա տառի ծնունդը նշեցին հայոց այբուբենը ստեղծողի՝ սրբազնագույն ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի հանգստարան -սրբավայրում՝ Օշականում: Երևույթն ինքնին մեծ խորհուրդ ունի, այն է՝ արքայական Ա տառի ծնունդը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշանավորել օրհնությամբ և աստվածահաճո աղոթքով, հաղորդակից լինել և ծանոթանալ մաշտոցյան գրերի ստեղծման պատմությանը: Անչափելի են երեխաների հրճվանքն ու ոգևորությունը, երբ գունագեղ փուչիկներով երկինք բարձրացավ Ա տառը՝ հավաստելով իր աստվածային ծագումը: Բարի երթ ձեզ, փոքրի՛կ սաներ, այբուբենի կախարդական աշխարհում:

     


    Նա տառերի առաջնեկն է,
    Այբուբենը վարող ղեկն է,
    Մեր սկիզբն է ու մեր երգն է,
    Հավերժական նա մեր երթն է:
    Նրանով է սարը մեր սուրբ,
    Գետը մեր լուրթ և քաղաքներ մի աստղաբույլ:
    Արևից արբած հրաշք Ա տառն եմ,
    Մեր այբուբենի առաջատարն եմ,
    Արարատ սարն եմ ու Արաքս գետը,
    Ինձ չի ճանաչի միայն անգետը:
    Արարչի կամքով եմ ես ստեղծվել,
    Մեսրոպ Մաշտոցն է ինձ մարմին տվել:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта