«Ես Չինաստանի աստղ եմ»


    Եվ ահա, կայացավ "Ես Չինաստանի աստղ եմ" մրցութային աննախադեպ համերգի եզրափակիչ փուլը,որն իրական տոն պարգևեց բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին: Չինական հստակ արտասանությամբ և երաժշտական գրագետ կատարումով հանդես եկան հանրակրթական 8 դպրոցների 11 սովորողներ: Ժյուրիի ներկայացուցչական կազմն ըստ արժանվույն գնահատեց մասնակիցների կատարումները: Երեխաները փայլեցին իրենց դերասանական տաղանդով և չինարենի իմացությամբ: