Երևան՝ արևի քաղաք

     

        Մի  փոքրիկ քարքարոտ  երկրի  սիրտն  է  իմ  ծննդավայրը՝ Երևանը։ Փոքրիկ  է երկիրս,  բայց  հին  է, շա՜տ  հին։ Շատ  հին  է  նաև  նրա  մայրաքաղաքը՝ Երևանը, որին  համեմատում  են  Հռոմի  հետ։ Բայց  Հռոմից  չի  երևում  աշխարհի  ամենակա-րևոր  լեռը՝ բիբլիական  Արարատը։ Իսկ  Երևանի  ամեն  մի  պատուհանից  տեսնում  ես  նրա  վեհապանծ,ամպերի  մեջ  մխրճված  գագաթը։ Հեռու  է  Երևանը Արարատից, սակայն  նրա  ցոլքի  տակ  է  ապրում  իմ  քաղաքը, նրանով  հպարտանում,նրանից  ուժ  առնում։ Եվ շողում է նոր, շատ նոր Երևանը՝ երիտասարդ, ուժեղ, կանգուն, լավա-տես։
    Եթե ինձ առաջարկեին ցույց տալ Երևանի անձնագիրը, ես կնկարեի արևը։ Իմ քաղաքի արևը այն մարդու ժպիտն է, ով ապրում է այստեղ։ Բոլոր մարդկանց հայացք-ներն այստեղ արևի շողեր են, որոնք ջերմություն են պարգևում քաղաքին։ Այն շողերն են, որ սիրահարեցնում են մարդկանց, հեռու վանում տխրությունն ու թախիծը, բա-րությամբ ու գթասրտությամբ լցնում հոգիները։
    Ուզում եմ, որ յուրաքանչյուրս փայփայի իր մեջ եղած արևը։ Ոզում եմ, որ ծաղկի իմ քաղաքը, և արևի շողերը ծիածան-կամուրջ դառնան համայն հայության համար։