ՄԵՐ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԸ

     

    1 2 3 4 5 6
    Ամատունի Էրիկ

     

    Սովորում եմ 8"4" դասարանում: Հինգ տարեկանից զբաղվել եմ սպորտով՝ սանդա - ուշուով: Բազմիցս մասնակցել եմ ինչպես քաղաքային, այնպես էլ մարզային մրցումներին և ուշու քունք ֆուի ֆեդերացիայի կողմից արժանացել ոսկի մեդալների և ստացել հավաստագրեր:
    2016 թվականի սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտ քաղաքի բաց առաջնությունում արժանացել եմ ոսկի մեդալի՝ գրավելով պատվավոր առաջին տեղը, ինչի շնորհիվ կարող եմ մասնակցել միջազգային մրցումների:

    Ծատուրյան Էլեն

    Էլենը սովորում է 5"7" դասարանում (գերազանց)։ Շատ է սիրում իր դպրոցը, ուսուցիչներին,և իր ընկերներին ։Էլենի հետաքրքրությունները  շատ տարբեր են․ բացի այն որ շատ սիրում և զբաղվում է երաժշտությամբ՝ դաշնամուրով, պարով, նաև շատ է սիրում չմշկասահքը։Եվ արդեն հասցրել է մասնակցել 2016 թ․Հայաստանի Բաց Առաջնությանը՝ գրավելով 2 մրցանակ։

    Ծատուրյան Ռուբեն

    Ռուբենը բարի է, խիզախ և հոգատար։ Սիրում է կարդալ մանկական հանրագիտարաններ, խաղալ լեգո, հեծանիվ քշել և շախմատ։ Քնելուց առաջ ստիպում է անպայման որևէ հետաքրքիր բան կարդալ։ Սիրում է իր դպրոցը, ուսուցիչներին և իր ընկերներին։ Ասում է դառնալու եմ գյուտարար (изобретател): Նկարում է նավեր, ուղղաթիռներ և տիեզերագնացներ,բոլորը եռագույնի գույներով։ Իր այս տարվա ծննդյան տորթն էլ խնդրել է <Իսկանդեր> եռագույնի գույներով, երևի թե  զորահանդեսի մասնակցությունից ոգևորված։ 3 րդ տարին է ինչ հաճախում է կարատեի, և առաջին անգամ մասնակցել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բաց առաջնությանը՝  ստանալով 1 մրցանակ։


    Տիգրան Մարդանյան

     

    2016 թվականի դեկտեմբերի 9-ին մեր դպրոցի աշակերտ, Ալ. Սպենիդիարյանի  անվան երաժշտական դպրոցի  6-րդ դասարանի սան Տիգրան Մարդանյանը ելույթ ունեցավ Նյու Յորքի հանրահայտ Չիպրիանի համերգասրահում կայացած Գալա համերգի ժամանակ՝ կատարելով Էդվարդ Գրիգի "Մենուետ"  ստեղծագործությունը:

    Գալա համերգը կազմակերպվել էր «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի» (COAF) կողմից և հետամուտ էր լինում բարեգործության միջոցով համերգի ողջ հասույթը տրամադրել Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների զարգացման, կրթության և առողջապահության հիմնահարցերի լուծմանը, այդ թվում նաև՝ երեխաների համար Հայաստանի մարզերում  Սմարթ կենտրոնների ստեղծմանը:

    Հայաստանից և Արցախից Գալա համերգին մասնակցում էին ևս  4 երեխաներ՝ վոկալ, ինչպես նաև տարբեր երաժշտական գործիքների կատարողներ: Իրենց հրաշալի կատարումներով Հայաստանցի և Արցախցի երեխաները հիացրին նյույորքյան խստապահանջ հանդիսատեսին և հպարտության զգացումով պարուրեցին մեր սփյուռքահայ և հայաստանաբնակ հայրենակիցներին: 

    Эдуард Варданян

     


    Мне 10лет. Очень люблю родную школу, учителей и моих друзей. Хотел бы рассказать немного о себе.

    С 6-ти лет одновременно учусь в школе искусств  им.Х.Кушнаряна на классе фортепиано. Многократно  и успешно  участвовал на различных музыкальных  конкурсах, в том числе  и организованных мэрией  г.Еревана. Мне очень нравится классическая музыка: играю Баха, Моцарта, Бизе, произведения армянских композиторов. В 2016г.  принимал участие   в отчетном концерте  музыкальной школы в Доме камерной музыки им. Комитаса, где сыграл “Армянский танец” А.Арутюняна.

     

    Իլոնա Իսկանդարյան

     

    Իլոնա Իսկանդարյանը գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը:

    1 2 3 4 5 6

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта