ՏԻԳՐԱՆ ՄԱՐԴԱՆՅԱՆ

     

    Երաժշտության բնագավառում Տիգրանն իր առաջին քայլերը սկսել է կատարել Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի դասարանում՝ մինչև 4-րդ դասարանը աշակերտելով դասատու Գոհար Բադալյանին:

    5-րդ դասարանից Տիգրանն ուսանում է Երևանի Ալ. Սպենիդարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուր դասարանում՝ աշակերտելով պրոֆեսոր, Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի պրոռեկտոր, Վաղարշակ Հարությունյանին:

    Տիգրանը սիրում է նաև ստեղծագործել. նա արդեն մի քանի երաժշտական գործերի հեղինակ է: Տիգրան Մարդանյանը մի շարք միջազգային մրցույթների և փառատոների հաղթող և դափնեկիր է:

    Նրա պարգևները ներառում են հետևյալը. 

    • 2014 թվական-Երիտասարդ կատարողների «Արթ-Մյուզիք» մրցույթ-փառատոն, 1-ին մրցանակ` 8-12 տարիքային խմբում (դաշնամուր),

    • 2014 թվական- «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոն; Գյումրի, 3-րդ մրցանակ,

    • 2014 թվական-Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, 3-րդ մրցանակ`«Աշնան երգ» ստեղծագործության համար:

    • 2015 թվական-Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնի Դափնեկիր

    • 2016 թվական- 11-րդ Երիտասարդական Դելֆյան Խաղեր (ԱՊՀ երկրների մասնակցությամբ, որը համարվում է արվեստի բնագավառում Օլիմպիական խաղերի համարժեքը)- 2-րդ մրցանակ