Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:


    Մեր դպրոցը վաստակելով 59.5 միավոր և բոլոր տուրերում գրանցելով հաղթանակ, ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթող թիմ ճանաչվեց և նվաճեց ս/թ. հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր "Սպիտակ նավակ" մրցաշարի մասնակցության իրավունք:

    Թիմի կազմը.
    1. Դավթյան Դավիթ
    2. Նանյան Գեորգի
    3. Խաչատրյան Սամվել
    4. Հովհաննիսյան Մանե
    5. Միսակյան Սամվել - ներկայացուցիչ