Անկախության  դաս Հայաստանի պատմության թանգարանում
    (նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին)

     



    Չեխովի անվան № 55 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները հայոց պատմության դասն անցկացրին Հայաստանի պատմության թանգարանի 3-րդ  հանրապետության սրահում: Հայոց եռագույնի ներքո լսվում էր պատմության ուսուցչուհի Սեդա Գալստյանի  խոսքը Ղարաբաղյան շարժման, ՀՀ անկախության գործընթացի, նորանկախ հանրապետության  միջազգային ճանաչման, Սփյուռքի գործունեության մասին: Դասը յուրօրինակ էր նրանով , որ ժամանակահատվածի  ընդհանուր բնութագրի մասին ուսուցչի խոսքը լսելուց հետո աշակերտները բաժանվեցին 8 խմբերի, և յուրաքանչյուր խումբ ներկայացրեց  ցուցադրության մի ստենդ՝  իր ցուցափեղկով, որտեղ ամփոփված էր  Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության 25 տարվա պատմությունը` Վերակառուցումից մինչև մեր օրերը:



    Հետաքրքիր, ուսանելի, արդյունավետ դաս էր. աշակերտները  խոստովանեցին, որ կարևոր էր  սեփական աչքով տեսնել այն, ինչի մասին պատմվել էր, ինչ կարդացել էին դասագրքերում (Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, ազգային դրամներ և նամականիշներ, կամավորական ջոկատների լուսանկարներ, կնիքներ, ազգային պարգևներ և այլն, ինչպես նաև շեփորը, որը Արտեմի Այվազյանի հայտնի ստեղծագործության հնչյուններով հավաքում էր հայ ժողովրդին Ազատության հրապարակում):



    Անկախության գլխավոր ձեռքբերումն այն է նաև, որ այսօր ունենք ազատության ոգով դաստիարակված սերունդ, որը  վստահ կերտում է իր ապագան: Այս դասն աշակերտները երբեք չեն մոռանա: