Այսօր Ավետման տոնն է, Աստվածամոր տոնն է և Աստվածամորով տոնն է բոլոր մայրերի


    Այսօր տեղի ունիցավ Ավետման տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին 5/2, 5/4 և 6/2 դասարանի աշակերտները

               Աստվածամայրը Կենաց մայր դարձավ, եղավ մայրը աշխարհի Փրկչի, հավիտենական լույսի կամուրջ լինելով երկրի ու երկնքի միջև։   Տիրամոր միջոցով Աստված իր սերը հայտնեց աշխարհին։ Աստվածամայրը ապրեց կատարյալ սիրով լեցուն մի կյանք՝ օրինակ դառնալով բոլոր մայրերի համար։




    Գարունը կյանք է մոր կյանքով լեցուն,
    Գարունը սեր է մոր սիրով լցված
    Գարունը հույս է՝ մոր սիրով հարատևող,
    Գարունը գալիքի խորհրդանիշն է
    Եվ գալիքը մայրությամբ է հավերժանում։



    Սիրելի՛ մայրեր ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները։
    Օրհնյալ լինեն բոլոր մայրերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ։