Ես ցեղակրոն եմ

     


    Հայաստան  երկրին, իրեն  ծնած  ժողովրդին  բացառիկ  նվիրում  է  Գարեգին Նժդեհի   ապրած  կյանքն  ու  գործունեությունը:
    Մեր   դպրոցի  մի խումբ  աշակերտներ պատմության  ուսուցչուհի  Լ. Բաբայանի ղեկավարությամբ  գեղեցիկ  միջոցառում  էին  կազմակերպել` նվիրված  Գարեգին  Նժդեհի ծննդյան  130-ամյակին:
    Դպրոցում  թևածում  էր  նժդեհյան հայրենասիրական  ոգին: Աշակերտները  ներկայացրին  Նժդեհի  կյանքին  և  գործունեությանը  նվիրված  հետաքրքիր փաստեր  և  տեղեկություններ: Հնչեցին  հայրենասիրական  երգեր՝  "Արազ   ափին  ծնված  ընկեր",  "Զարկիր  Նժդեհ":
    Միջոցառման պատվավոր  հյուրն  էր  Նժդեհի  թոռնուհին` Էսֆիրա   Տրդատյանը: