Հակոբյան Արուս


     

    2010 թ. ընդունվել և 2014 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատը: 2014-2016 թթ.  շարունակել եմ կրթությունս պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում և ստացել մագիստրոսի աստիճան: 2016 թ. աշխատանքի եմ ընդունվել Չեխովի անվ. համար 55 դպրոցում: Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում հատկապես կարևորում եմ բազմակողմանիորեն զարգացած անհատի ձևավորումը, հայրենասիրության շնչով դաստիարակությունը: Առարկան թույլ է տալիս աշակերտներին հպարտանալ սեփական ժողովրդի պատմությամբ և յուրովի մոտեցում դրսևորել անցյալի զանազան հարցերին: