Վ. Սարոյան "5 հասուն տանձ"
    գրքի քննարկում


    Այսօր` փետրվարի 24- ին, դպրոցի ընթերցասրահը դարձյալ լեփ – լեցուն էր:
    9"1"  դասարանի աշակերտները ուսուցիչներին  և  8 - 9 – րդ  դասարանի աշակերտներին հրավիրել էին Վ. Սարոյանի "Հինգ հասուն տանձերը" պատմվածքի քննարկմանը: Սա ևս մի առիթ էր հանդիպելու հանճարեղ գրողի, մտածողի, մարդասերի և պարզապես հայ մարդու հետ:
    Դահլիճում  սկսեց թևածել Առնո Բաբաջանյանի "Իմ սիրտը լեռներում է" ստեղծագործությունը, որի հնչյունների ներքո աշակերտները ներկայացրին Սարոյանի կյանքից հետաքրքիր դրվագներ, հնչեցին  տողեր սարոյանական իմաստուն մտքերից:
    Ապա ծավալվեց բուռն քննարկում, որի ընթացքում ուսուցիչներս ասես մի տեսակ մանկացել էինք, իսկ աշակերտները` էի ավելի հասունացել: Մթնոլորտը ջերմ էր, չկար ոչ մի կաշկանդվածություն, աշակերտները հետաքրքիր ու  համարձակ դատողություններ  էին անում: Զգացվում էր, որ նրանք սիրով և խորությամբ էին ընթերցել  պատմվածքը և լավ նախապատրաստվել քննարկմանը:
    Մեծ եղավ ներկաների զարմանքն ու հիացմունքը, երբ 9"1" դասարանի աղջիկները ընթերցասրահ մտան անուշաբույր տանձերի սկուտեղներով: