Վարպետության դաս


    Մեր դպրոցի և Մանմար հրատարակչության հետ համագործակցությունը ընթացքի մեջ է: Այս անգամ միջազգային փորձագետ Ֆիլիպը մեր դպրոցում էր: Նա անցկացրեց վարպետության դաս՝ ինչպե՞ս ուսուցանել 21-րդ դարի սովորողին: Ինչպե՞ս զարգացնել սովորողի հաղորդակցական կարողությունները: Ինչպե՞ս խթանել (մոտիվացնել) սովորողին: Լուծումը միակն է. ուսուցիչը պետք է ինքնակրթությամբ շարունակ զարգացնի իր մասնագիտական գիտելիքներն ու մանկավարժական հմտությունները: Ուսուցիչը մշտապես պետք է զգա ժամանակի թարմ շունչը: