Կոմիտասի թանգարան- ինստիտուտում


    9"1" դասարանի աշակերտները դասղեկ Ն. Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին մեծ  եր գահան, երգիչ, երաժշտական ազգագրագետ և ուսուցիչ  Կոմիտաս վարդապետի թանգարան – ինստիտուտ:  
    Երեխաները ծանոթացան Կոմիտասի կյանքին ու գործունեությանը,  երաժշտական- տեսական և հոգևոր գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Այս ամենն ամփոփված է թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրություններում:
    Չորրորդ սրահում երեխաների հետաքրքրությունը գրավեց հատկապես Կոմիտասի անձնական օգտագործման իրերի, վկայականների, նոտագրության և ստորագրության ցուցադրությունը:
    Յոթերորդ սրահում աշակերտները ունկնդրեցին հատվածներ նրա համերգներից և դասախոսություններից, ինչպես նաև կոմիտասյան մի կատարում:
    Ութերորդ սրահում, որ կոչվում է <<Կոմիտասից հետո>>, շարժանկար ժապավենի նման աչքիդ առջևով անցնում է Կոմիտասի կյանքը:                                            
    Կյանքը անցավ, բայց գործը մնաց...
    Ապա երեխաները շրջեցին Կոմիտասի անվան պանթեոնում` հարգանքի տուրք մատուցելով մեր մեծերի հիշատակին: