<<Տաղանդը հավատն է սեփական ուժերի նկատմամբ>>:
    Մ. Գորկի

     

     

    2016թ-ի   նոյեմբերի 30-ին 8/5 դասարանի  շնորհալի   աշակերտները ներկայացրին  իրենց   աշխատանքներն  ու   ստեղծագործությունները:
    Անդրանիկի  ու  Սուրենի՝  դաշնամուրի  համար  գրված իրենց   ստեղծագործություններով  սկսվեց  միջոցառումը:
    Գեղեցիկ   երաժշտական  կատարումներով   հանդես   եկան Մարիան,Անին,Ինգան,իսկ  Գրիշայի ջութակի  մեղեդին դեռ  երկար  կլսենք  դպրոցի կամարների  տակ:


    Խխունջը,ավազը,թուղթն ու   թելերը Լիայի,Լարիսայի,Էլենի,Աննայի   ձեռքին դարձել   էին  արվեստի  գործեր՝տիկնիկ,կարապ,ծաղկաման:
    Բոլորին  զարմացրեց և  հիացրեց  Իսահակյան  Աննան:Աննան   ոչ  միայն  շատ  լավ  նկարում  է  և   թղթից  կարապներ պատրաստում,այլև   գրում է բանաստեղծություններ,որոնցից  մեկի՝ սիրո ու խոհերի թևերը  մեզ տարան պատանեկության  տարիները:


    Լիան,Դիանան,Մանեն  ցուցադրեցին իրենց նկարած ֆիլմը՝նվիրված  մայրաքաղաք  Երևանի  քարացած պատմությանը՝արձաններին:
    Միջոցառումն  ավարտվեց  Մանանայի  <<Ապրի՛ր խաղաղ>>  երգով,որը յուրօրինակ  կոչ   էր  աշխարհին:



    Այո՛,տաղանդը  հավատն  է  սեփական  ուժերի   նկատմաբ: Մենք   հավատացինք մեր   աշակերտներին...