Տաղանդը հավատն է սեփական ուժերի նկատմամբ…


    Կրկին  հպարտանալու   առիթ   ունենք:
    Ապրիլի 11-ին կայացավ 8/5   դասարանի աշակերտ  Գրիշա Ասատրյանի մենահամերգը: "Հայրենի երգ" ժողովրդական երգի ստուդիայի սան Գրիշան ելույթ ունեցավ Ազգային պետական նվագարանների նվագախմբի հետ
    (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան):
    Հրավիրված հանդիսականները, մշակութային  գործիչները հիացմունքի, գովեստի խոսքեր հայտնեցին` հավելելով, որ ունենք  աստվածատուր ձայնով օժտված հրաշամանուկ, որը դեռ բազում  առիթներ  է  ունենալու աշխարհին ներկայացնելու հայ  երգն  ու  մշակույթը: