2016 թվականի նոյեմբերի 15-ին 8"4" դասարանի շնորհալի աշակերտներն իրենց համադասարանցիների, ծնողների և ուսուցիչների համար գեղեցիկ միջոցառում էին պատրաստել:

     

     


    Սոնա Թումանյանը և Թամարա Ջուլֆայանը ոչ միայն ցուցադրեցին իրենց նկարները, այլև մեկնաբանեցին:

    Անի Հոնարչյանը, Մանե Միրաքյանը, Էլինա Չոլախյանը և Թամարա Ջուլֆայանը իրենց ձայնով և կատարման վարպետությամբ հիացրին և զարմացրին ներկաներին:
    Միքայել Աղաջանյանը ջութակի դյութիչ հնչյուններով հիացրեց հանդիսատեսին:
    Մհեր Սարիբեկյանը ցուցադրեց տպիչ սարքը՝ ռոբոտը, որն ինքն էր պատրաստել: