Գույների աշխարհում


    Ս/թ մարտի 15-ին 8"3" (դասղեկ` Գ. Կարախանյան) դասարանի աշակերտները մեծ վարպետի` Մ. Սարյանի գույների աշխարհում էին: Կապույտ ստվերները, Հայաստանի վառ դեղինը, եգիպտական դիմակը, "Երեք հասակը" նրանց տարան գույների թագավորություն, որտեղ սրահից սրահ փոխվում էին գույներն ու գծերը: Ու չգիտես, ա՞րևն է իր գույնն առել Սարյանի նկարներից, թե՞ նա է իր վրձինը թաթախել արևի գույների մեջ:  Իսկ ավարտին… Ավարտին Սոնան ու Նանեն վարպետի արվեստանոցում նկարեցին գարնանային տրամադրություն: