Մենք ներկայացնում ենք…

     



    Այս տարվա հոկտեմբերից սկիզբ առած շնորհալիների երթից ետ չմնաց նաև 8"3" դասարանը (դասղեկ` Գ. Կարախանյան):
    Մերի Շահազիզյանի մասին պատմող տեսանյութով ու հաղորդավար Խորեն Լևոնյանի խոսքով բացվեց շնորհալիների վառ երանգապնակը` գունագեղ ու զանազան երգ ու կիթառի նվագ, նկար ու բատիկ, մարզիկների մեդալների խուրձ և լեռնագնացության ակումբի անդամ Յանա Ահարոնյանի` Արարատը նվաճելու ձգտում: Իսկ արևմտահայ գրող, նորավեպի իշխան Գր. Զոհրապի "Ճոկոն" հնչեց սևաչյա Թերեզայի շուրթերից: Ու այս ամենի հետ` փոքրիկ Յանայի հմայիչ ժպիտով շաղախված հաղորդավարական խոսքը. "Ամեն լավ բան էլ ունի ավարտ":
    Ավարտվեց միջոցառումը, բայց նրա արձագանքը դեռ երկար կմնա ունկնդիրների և մասնակիցների հիշողություններում: