Պատմության հետքերով
     


    Պատմության թանգարանը մեզ տարավ մեր անցյալը. քայլեցինք դարերի միջով՝ կավե ու պղնձե իրեր, որոնց, ո՜վ գիտե, քանի նախամարդու ձեռք է դիպել, գուցե դրանք էլ են ճամփորդել դարերով ու տներով…
    Հետաքրքիր էր նաև Հայաստանի տարբեր գավառների տարազների սրահը: Իմացանք, որ ամեն գավառ (նահանգ) ունեցել է իր տարազը, հագուստը:
    Հետաքրքիր ու հագեցած օր էր, օր, որ նման չէր մյուսներին: Ու կարծում ենք, որ այս օրվանից  սկսած՝ պատմության թանգարանի մոտով անցնելիս անտարբեր չենք լինի. այնտեղ մեր պատմությունն է…


    8/3 դասարանի աշակերտներ, դասղեկ՝ Գ. Կարախանյան