«Ասիա աշխարհամասի տարածաշրջանները»

    Մարտի 23-ին 8"3" դասարանում բաց դաս էր աշխարհագրությունից: Թեման էր «Ասիա աշխարհամասի տարածաշրջանները»: Աշակերտները ներկայացրին Ասիայի հինգ տարածաշրջանները, դրանց աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, բնակչությունը, տնտեսությունը, տարածաշրջանի պետությունները: Նրանք, օգտվելով համացանցային պաշարներից, խմբային աշխատանքով շնորհանդեսներ էին պատրաստել Քաթարի, Ղազախստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Թաիլանդի վերաբերյալ: Դասին օգտագործվեցին աշխարհի քաղաքական և ֆիզիկական քարտեզները, հոլովակներ համացանցից:
    Դասին ներկա ուսուցիչները բարձր գնահատեցին ուսուցչի և աշակերտների կատարած աշխատանքը: