"Հանդիպում գրքի հետ"


    Գաֆէսճան արվեստի կենտրոնի "Հանդիպում գրքի հետ" կրթական ծրագիրն անցկացվեց Beeline-ի հովանավորությամբ 2016թ. նոյեմբերի -2017թ. փետրվար ամիսներին՝ կենտրոնի "Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին" ցուցադրության շրջանակներում: Ծրագիրը նախատեսված էր բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երաևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ:
    Ծրագրի գրական առանցքը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն էին: Յուրաքանչյուր դասարան հնարավորություն ուներ ընտրելու Թումանյանի երկերից մեկը՝ դպրոցական ծրագրին համապատասխան:
    77 դասարանի աշակերտները սիրով նկարազարդեցին "Անբան Հուռին" հեքիաթը: