«Հանդիպում Գրքի հետ»

    Գաֆեսջյան արվեստի կենտրոնում



    2017թ. հունվարի 31-ին Երևանի Չեխովի անվան թ.55 դպրոցի 7-7 դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Աբրահամյանի և հայոց լեզվի ուսուցիչ Նաիրա Միրզոյանի նախաձենությամբ և ուղեկցությմբ այցելեցին Գաֆեսջյան արվեստի կենտրոն և մասնակցեցին «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակներում՝ կրթական ծրագրին:
    Ծրագրի նպատակն էր՝ ներկայացնել գրքի նկարազարդումը որպես արվեստի տեսակ, խթանել սեր և գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժևորելով տպագիր գրքի կարևորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում:
    Այցելության ընթացքում  աշակերտները մանրամասն ծանոթացան գրքի կառուցվածքին և տեխնիկաներին, փորձեցին ձևավորել անհատական նկարներով և ստեղծել իրենց պատկերացմամբ սեփական գիրքը: Սաները ծանոթացան նաև գրքի ստեղծման ամբողջ գործընթացին:
    Պարապմունքի ընթացքում երեխաները ակտիվորեն ուղղում էին իրենց տարբեր և հետաքրքիր հարցերը ծրագրի համակարգողին:
    Արվեստի կենտրոնում չեխովականները  ծանոթացան նաև Գրիգոր Խանջյանի գրքարվեստի ժառանգությանը և նորովի բացահայտեցին Գիրքը՝ որպես ֆիզիկական և արվեստի բաղադրիչ:
    Որպես ծրագրի ամփոփում, սահմանափակ քանակությամբ կտպագրվի գործնական պարապմունքների շրջանակներում ստեղծված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գիրքը՝ մասնակից երեխաների նկարազարդումներով և ներգրավված ուսանողների դիզայնով:
    Գրքի տպագիր օրինակներից կհանձնվեն մարզերի դպրոցական գրադարաններ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրի փորձը հասանելի դարձնելով նաև մարզերի դպրոցականներին:
    Գրքի շնորհանդեսը նախատեսվում է փետրվարի 17-ին, որին արվեստի կենտրոնի կողմից հրավիրվեցին  նաև 7-7 դասարանի աշակերտները և ուսուցիչները: