Լսողությունը և ձայնը կենսաբանության և ֆիզիկայի տեսանկյուններից


     Մեր  դպրոցի 9"6"  և  7"6" դասարանները կենսաբանության  ուսուցչուհի  Անուշ  Կարապետյանի և  ֆիզիկայի  ուսուցչուհի  Արմինե Մարգարյանի  հետ այսօր  ներկայացրին ինտեգրված  բաց  դաս "Կենսաբանություն" և  "Ֆիզիկա"   առարկաներից:  Դասի նպատակն  էր  ներկայացնել լսողությունը  և  ձայնը կենսաբանության և  ֆիզիկայի  տեսանկյուններից:
    Դասի սկզբին  հնչեց  մեծագույն  երաժիշտ Լ. վան Բեթհովենի "Լուսնի  սոնատը" դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարդանյանի կենդանի  կատարմամբ:
    Աշակերտները  գեղեցիկ  խոսքով ներկայացրին լսողական  ապարատի կառուցվածքը, նշանակությունը, ինչպիսի ձայներ կարող են ընկալել մարդիկ և տարբեր կենդանիներ, ինչպիսին են  դրանց  ազդեցությունները:   Դասը ուղեկցվեց հետաքրքիր  տեսահոլովակների  դիտումով: Շատ հետաքրքիր և ճանաչողական դաս  էր: