Շուրջ քսանհինգ հազար հին հայկական ձեռագրեր են պահպանվել աշխարհում: Դրանց զգալի մասը կենտրոնացված է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում: Մատենադարանում պահպանվել են հայ ժողովրդի ստեղծագործ մտքի պատառիկները, այն վիթխարի գանձարան է ու մասունքների սրբավայր:


    Նոյեմբերի 25-ին, 7/5 դասարանը այցելեց Մատենադարան: Հիացմունք, հուզմունք, հպարտություն կար ոչ միայն երեխաների, այլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկների աչքերում: