Մայր աթոռ Սուրբ Էջմիածնումում

             

    Մեր հոգևոր խորհրդանիշներից առաջինը մեր կրոնն ու եկեղեցին է: Հայոց ազգային եկեղեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին է: Հայ եկեղեցին և քրիստոնեական կրոնը եղել են հայ ժողովրդին միավորող ամենակարևոր հենասյուները: Մեր Եկեղեցին է միավորել և ոգեկոչել ժողովրդին` պահպանելով նրան ոչնչացումից: Դարեր շարունակ գոյատևելով առանց պետականության, հաճախ տարանջատված և ասպատակված` հայերը հենց հավատքի մեջ են տեսել փրկության լույսը, հարատևելու և ազգի շարունակությունը պահելու հնարվորություն: 

    Նոյեմբերի 30-ին 7/5 դասարանը, Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության դասերն անցկացրեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: Բովանդակալից ու հետաքրքիր դաս վարեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակից Սերոբ սարկավագը: