Երկրաբանական թանգարան

     

    7"4"  դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհու հետ այցելեցին Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան: Այստեղ նույն հարկի տակ ներկայացված են փղի վերականգնված կմախքը, թանկարժեք քարերի և շինանյութերի ցուցանմուշները: Թանգարանի պատերին Հայաստանի երկրաբանական հուշարձաններ ներկայացնող լուսանկարներ են: Շատ գեղեցիկ էր ապարների սրահը, որտեղ ցուցադրված են բազմազան ցուցանմուշներ:
    Թանգարանում գործում է էկոակումբ, որը փորձում է բաց դասերի, արշավների միջոցով աշակերտների մեջ սերմանել  հոգատար վերաբերմունք մայր բնության նկատմամբ: Ակումբի աշխատակիցները աշակերտների համար  ցուցադրեցին փղերի մասին կինոնկար: