Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

     

     Դեկտեմբերի 6-ին Ա. Պ. Չեխովի անվան համար 55 դպրոցի դասարանի աշակերտները այցելեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
    Այցելության ընթացքում աշակերտներն իմացան, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը
    Երևան
    ում բացվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Իմացան նաև, որ Սարյանի թանգարանի ցուցադրության հիմքը կազմում են վարպետի նվիրաբերած 50 աշխատանքները, որոնք ժամանակագրական կարգով բաշխված են երեք հարկերում: Սովորողները եան III հարկում գտնվող հուշասենյակում, ուր ներկայացվում են նկարչի վաղ ուսանողական տարիների աշխատանքները, II հարկում ծանոթացան հայաստանյան շրջանի գործերին, որոնց թվում են Հայաստանի արշալույսը ներկայացնող, ինչպես նաև Հայրենական պատերազմի տարիներին ստեղծված գործերը, ծանոթացան վերջին շրջանի աշխատանքներին: I հարկում ցուցադրված են գծանկարներն և ճեպանկարներն, ինչպես նաև գրքերի նկարազարդումն և վերջին երկու տարիների գծանկարները։ Իսկ շենքի երկրորդ հարկում գտնվում է Սարյանի արվեստանոցը, որտեղ վարպետն աշխատել է 40 տարի, և ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես նա թողել է:
    Աշակերտները, գիտելիքներով հարստացած և մեծ բավականություն ստացած, վերադարձան դպրոց:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта