Աշխարհին գթասրտություն է պետք


    "Աշխարհին գթասրտություն է պետք" խորագրով շնորհանդես_միջոցառումը ներկայացվեց 7/1 դասարանի մասնակցությամբ/դասղեկ`Ռ.Բարսեղյան/։ Արթուրի և Վիկտորյայի կատարմամբ հնչեց "Ալելուիա" երգը։ Հնչեցին բարության, գթասրտության վերաբերյալ պատգամներ, որոնք աշխարհին էր հղել Մայր Թերեզան։ Աշակերտները ներկայացրին հետաքրքիր դրվագներ մեծ մարդասերի կյանքից։ Մայր Թերեզային ներկայացնող աշակերտուհին` Մարգարիտան, կարողացավ հրաշալի ներկայացնել իր անձը օտարի ցավին, կարեկցանքին նվիրաբերած կնոջը։ Ներկաներին մեկ անգամ ևս իր` "Ավե Մարիա" երգի գեղեցիկ կատարումով հիացրեց Սաթին։ Վերջում Ժաննան ներկա գտնվողներին առաջարկեց վերցնել և իրենց հետ տանել Մայր Թերեզայի պատգամները։