Գույների վարպետի ՝ Մարտիրոս Սարյանի տուն – թանգարանում



    Հեքիաթն այսօր դարձավ իրականություն և  7/1 դասարանը հյուրընկալվեց  տաղանդավոր  նկարչի   հարկի ներքո:
    Այստեղ  ամեն ինչ  հիասքանչ  էր  և  ներշնչող. Սարյանի կտավների  ջերմությունը  պարուրել էր բոլորին: Նրանք ասես իրենց սեփական տանը լինեին, քանի  որ  ամեն ինչ  այնքան ջերմ  ու հայկական էր:
    Աշակերտները  հիացմունքով  էին շրջում մի սրահից մյուսը  և  երկար կանգնում յուրաքանչյուր նկարի առջև:
    Ցուցադրված էին  Գույների վարպետի՝  բոլոր  ժամանակաշրջանների  կտավները՝ ողողված  հայկական  արևի  տաք  գույներով:
    Վարպետը  ոչ  միայն  գեղանկարիչ էր, նա մշտապես եղել  է իր  ժողովրդի կողքին անգամ  ամենաօրհասական պահերին:   1915 թ.աշխատել է  "Հայերին օգնող  մոսկովյան կոմիտեում", ապա մեկնել  Էջմիածին՝ օգնելու գաղթականներին:
    Երեխաները  Սարյանի օջախում  շատ բան տեսան, հիացան, հպարտացան  Մեծ հայով  և  արվեստի հզոր  ուժով ոգևորված՝ հրաժեշտ տվեցին իրենց  հյուրընկալողներին՝ նորից ու նորից հյուրընկալվելու  խոստումով: