Այս  անգամ  7"1"դասարանին սիրով հյուրընկալեց տաղանդավոր հայորդու ՝ Սերգեյ  Փարաջանովի  թանգարանը:

     



    Այստեղ ամեն ինչ հետաքրքիր էր և բազմաբովանդակ: Երիտասարդ էքսկուրսավարը  կարողանում էր իր խոսքով ոգևորել  և հետաքրքրություն առաջացնել:
    Երեխաներից շատերը կարողանում էին պատասխանել տրվող հարցերին:Նրանք այցելությունից առաջ նախապես ծանոթացել  էին  հանճարեղ արվեստագետի կյանքին և ունեին որոշակի գիտելիք:
    Եվս մի անմոռանալի օր ապրեցին երեխաները. նրանք տեսան և հասկացան, թե ինչեր կարող է արարել ԱՍՏԾՈՒ կողմից շնորհ ստացած իրենց հայրենակիցը: