Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից

     

    Իրոք, մի յուրօրինակ,հեքիաթային և գույնզգույն աշխարհ է մանկության մոլորակը, երբ բացվում են հոգու և մտքի թևերը: Մանկական տարիքում պետք է հոգու թռիչք, իսկ թևերը տալիս և զարգացնում է դպրոցը: Ու մի օր մենք խնդրեցինք ցույց տալ այդ թևերը: Իսկ ինչ եղավ`      գիտե՞ք: Եղավ հեղեղ` նկարների, թևնոցների, քանդակների, բատիկների և այլ աշխատանքների: Այս ամենը  6"2" դասարանի ցուցահանդեսի մասին  է. այն կայացավ  2016թվականի հոկտեմբերի 5-ին: