Երեք օր Ծաղկաձորում



    Հունվարի 29-31-ը Ծաղկաձորում Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած "Ձմեռային ճամբար" միջոցառմանը մասնակցեցին նաև 6"2" դասարանի աշակերտները: Այդ օրերին նրանք ծանոթացան Չինաստանի մշակույթին (Նոր տարի, լեգենդներ, երգեր, բանաստեղծություններ, նաև խորհրդանիշներ), մասնակցեցին կալիգրաֆիայի դասին և թեյախմությանը:           
    Հետաքրքիրն այն էր, որ ծանոթությունը միակողմանի չէր: Մեր աշակերտներն էլ ներկայացնում էին դպրոցն ու նրա ավանդույթները:
    6"2" – ից Իլոնան հանդես եկավ գեղեցիկ մարմնամարզությամբ, իսկ Արթուրի հետ  գերեց բոլորին վալսով:
    Լևոնը ներկայացրեց իր ստեղծագործություններից մի հեքիաթ` "Դերձակ աղվեսը":
    Հագուստի մոդելավորման իր տարբերակով էլ հանդես եկավ Հայրապետյան Նանեն:
    Այսքանը ներսում, ներսում նաև հետաքրքիր ու անհանգիստ երեկոներ` զրույցնեորվ ու խաղերով լի,  իսկ դրսում… Դրսում ձյուն ու ձմեռային արև, դահուկ ու սահնակ, հեռվից կանչող ճոպանուղի… Բայց…
    Այսպիսի հեքիաթային օրեր…