Այսօր մեր դպրոցի շատ սովորողներ իրենց տոնը նշանավորեցին Ազգային պատկերասրահ այցելելով: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանը կազմակերպել էր Հովհաննես Այվազովսկու «Տապանակիր լեռը» թեմայով ինտերակտիվ ծրագիր, որը շատ ճիշտ ձևաչափ է երեխաներին արվեստի հետ կապելու համար: Այցի վերջում կայացավ վիկտորինա, որի շրջանակներում պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը երեխան հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր, ապա երեխաներն իրենց ցանկություններով գրված փուչիկները բաց թողեցին երկինք՝ ի նշան խաղաղության և փոխադարձ ջերմության:

    Շնորհավոր հունիսի 1: