Լինելով աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը՝ Հայաստանը հաճախ անվանվում է "թանգարան բաց երկնքի տակ"՝ նկատի ունենալով ինչպես բնությունը, այնպես էլ մշակույթը։ Դարերի ընթացքում այն ստեղծել է ժամանակին համահունչ, հարուստ ու կենդանի մշակույթ։ Ինքներս մեզ ճանաչելու ևս մեկ առիթ էր այցելությունը Երևան քաղաքի պատմության թանգարան: Նոյեմբերի 4-ին 5"6" դասարանը այցելեց Երևան քաղաքի պատմության թանգարան: Աշակերտները ծանոթացան մեր հնամյա քաղաքի հիմնադրման պատմությանը, մեծ հետաքրքրությամբ դիտեցին քաղաքի կյանքը, նյութական ու հոգևոր մշակույթը վկայող նմուշներ, մասնակցեցին խաղ-մրցույթին: Որպես  Երևանի պատասխանատու քաղաքացիներ` խոստացան անել ամեն ինչ, որ Երևանն ավելի ու ավելի գեղեցկանա ու դառնա համայն հայության երազած ամուր ու զարգացած մայրաքաղաքը: