Այցելություն Երևանի Երկրաբանական թանգարան 5"5" դասարան


                Սեպտեմբերի 24- ին այցելեցինք Երևանի Երկրաբանական թանգարան: Այցելությունը բավականին տպավորիչ էր, բովանդակալից: Տեսանք զարմանահրաշ ու անչափ գեղեցիկ  հանքաքարեր, մի շարք այլ տպավորիչ նմուշներ: Իսկ ամենահետաքրքրաշարժը կրթական ծրագրի շրջանակներում փոքրիկ դասընթացն էր <<Ամեն ինչ փղերի մասին>> խորագրով: Երեխաները բավականին շատ բացահայտումներ արեցին այս յուրօրինակ կենդանիների մասին: Թանգարանից հեռացանք վառ տպավորություններով: