Այցելություն Հայատանի Բնության պետական թանգարան


    Աշնանային արձակուրդների  5"5"  դասարանը ևս մեկ արտագնա դաս ունեցավ:  Այս անգամ նրանք այցելեցին Հայաստանի Բնության պետական թանգարան: Այցելությունը չափազանց հետաքրքիր էր և բովանդակալի: Երեխաները հետաքրքիր փաստեր իմացան Հայատանի բնության, արգելանոցների և իհարկե կենդանական աշխարհի մասին: Մեծ էր նրանց զարմանքը, երբ տեսան, թե որքան զարմանահրաշ ու  գունեղ  է մեր հայրենիքի բնությունը, թե որքան տարբեր կենդանիներ են բնակվում նրա տարածքում. կենդանիներ, որոնց մասին անգամ պատկերացնել չէին կարող:  Թանգարանից հեռացան շատ տպավորված և նոր գիտելիքներով լի: