5-3 դասարանի աշակերտները  այցելեցին Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ ցուցադրված են կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Երեխաները հիացմունքով ուսումնասիրեցին զարդանախշ փորագրությունները, ասեղնագործության, գորգագործության, մետաղի գեղարվեստական մշակման նմուշները: Այցելությունը թանգարան տպավորիչ էր և արդյունավետ: