Այցելություն երկրաբանական թանգարան

     

    ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937թ.:
Թանգարանում ներկայացված շերտագրության, միներալոգիայի, մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, հնէաբանության, մագմատիզմի, հանքային ջրերի, շինանյութերի, բնական քարերից պատրաստված գեղարվեստական իրերի ցուցադրական բաժինները այնքան տպավորիչ ազդեցություն ունեցան 22 դասարանի աշակերտների վրա, որ նրանք սկսեցին մտորել, թե որքան չբացահայտված գաղտնիքներ կան հայկական լեռնաշխարհում: