Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը


    Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տաղավար տոներից մեկն է Սուրբ Հարությունը կամ Զատիկը, որն ավանդաբար նշվում է գարնանային գիշերհավասարից հետո՝ լիալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը:
    Ապրիլի14 –ին 5/2 դասարանը նշեց Սուրբ Զատկի տոնը: Միջոցառումն ավելի գունեղ և յուրահատուկ դարձավ երևակայական կերպարների շնորհիվ, որոնք ուղեկցել և պահպանել են Զատկի տոնը:
    Այդ կերպարներից է Ակլատիզը, որի  դերը պահքի շրջանում շատ մեծ է: Նրան էր վստահված պասը հսկող դերը:
    Ակլատիզին  ուղեկցում են երկու ոգիներ՝ Փակլաճօղլին և Քեպեպճողլին: Փակլաճօղլին քարերի միջոցով հսկում է պասը, իսկ Քեպեպճօղլին հսկում է ուտիսի վրա:
    Զատկական սեղանի կարևոր և աստվածային նշաններից է Կեռխաչը, որը ոչ թե սոսկ տիեզերական, այլ տիեզերական սկզբի նշան է: Ինչպես շատ այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի համար սա ամենատարածված խորհրդանիշներից է՝ տիեզերքի ուրույն նշանը, որն էությամբ խաչի տեսք ունի և Հարության տոնին կարելի է վերականգնել որպես արևի նշան, որպես Քրիստոսի խորհրդանիշ, որովհետև պատկերված է արևի սկավառակով հանդերձ:
    Միջոցառմանը հատուկ հյուր էր ազգագրագետ, գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ով օգնել էր մեզ մեր միջոցառումը էլ ավելի հետաքրքիր դարձնել:
    Այս բոլոր երևակայական կերպարները իրենց տեղը գտան մեր դպրոցում: