Սասունցի Դավիթմուլտֆիլմի դիտումը


       Գ.Բախտիկյանի  և Լ.Դանիելյանի 3/4 և3/8 դասարանները միասին   դիտեցին
    "Սասնա ծռեր" հայկական էպոսի մասին մուլտֆիլմը։ Երեխաները շատ  տպավորված  էին։ Նրանք   հասկացան, որ
    հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա  քաջ է,մարդասեր,խաղասեր։
    Դիտելով այս մուլտֆիլմը մենք շատ ենք ուզում, որ աշխարհի բոլոր հայ երեխաները  ճանաչեն, սիրեն, հիշեն և նմանվեն  Սասունցի Դավթին,ոգևորվեն նրա կերպարով  ու հաղթելու անկոտրում կամքով:


     

    Ով իր փառահեղ օրինակով ի լուր բոլոր թշնամիներին հայտարարեց.
    "Հորում լինեն  քառսուն գազ խոր
    Թե ջաղացի քարի տակին,-
    Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
    Սասմա Դավիթ,
    Թուր-Կեծակին":