Ծատուրյան Ռուբեն


    Ռուբենը ծնվել է 2009թ նոյեմբերի 30 ին՝ աշնան վերջին օրը։ Ռուբենը բարի է, խիզախ և հոգատար։ Սիրում է կարդալ մանկական հանրագիտարաններ, խաղալ լեգո, հեծանիվ քշել և շախմատ։ Քնելուց առաջ ստիպում է անպայման որևէ հետաքրքիր բան կարդալ։ Սիրում է իր դպրոցը, ուսուցիչներին և իր ընկերներին։ Ասում է դառնալու եմ գյուտարար (изобретател): Նկարում է նավեր, ուղղաթիռներ և տիեզերագնացներ,բոլորը եռագույնի գույներով։ Իր այս տարվա ծննդյան տորթն էլ խնդրել է <Իսկանդեր> եռագույնի գույներով, երևի թե  զորահանդեսի մասնակցությունից ոգևորված։ 3 րդ տարին է ինչ հաճախում է կարատեի, և առաջին անգամ մասնակցել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բաց առաջնությանը՝  ստանալով 1 մրցանակ։