Փոքրիկ չեխովականների համար օրը տոնական էր, ոգևորությունը` մեծ, առիթը` խորհրդանշական: Չէ՞ որ <<Ա>> տառից է սկսվում այն գեղեցիկ ճանապարհը, որը երեխաներին պետք է տանի գիտելիքի կախարդական աշխարհը: <<Ա>> տառն է այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը:
    Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում երեխաները երդվեցին ջերմորեն սիրել մեսրոպյան գիրը և անաղարտ պահել մայրենի լեզուն: Հետո նրանք ստացան օրվա խորհրդանիշ օրհնված <<Ա>> ոսկետառերը: