Եվս մեկ սերունդ է դառնում տառաճանաչ և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում երդվում, որ պիտի սիրի մեր մայրենին ու հպարտանա նրանով, խոստանում, որ աչքի լույսի պես պիտի պահպանի մեսրոպյան տառն ու գիրը: Օրվա խորհուրդն ու օրհնությունը իր մեջ ամփոփած «Ա» տառը դառնում է խորհրդանիշ և տանում հասցնում օրվա ներշնչանքը աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ մանուկներին: