1"4" դասարանի աշակերտուհի Նելլի Գրիգորյանի հետաքրքրությունների շրջանակը մեծ է: Նա 5 տարեկանից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Նա հաճույքով իր նախնական գիտելիքներով կիսվեց իր համադասարանցիների հետ` պատմելով նրանց Ծիր Կաթին գալակտիկայի, արեգակնային համակարգի մասին: Մանրամասնորեն ներկայացրեց մոլորակների առանձնահատկությունները, իր ելույթը լուսաբանելով պատկերավոր պաստառներով: Առավել մանրամասն խոսեց Երկիր մոլորակի մասին: Երեխաները լսում էին մեծ հետաքրքրությամբ և խանդավառությամբ պատասխանում Նելլիի կազմած վիկտորինայի հարցերին: Լավագույն պատասխանները խրախուսվեցին Նելլիի կողմից պատրաստված մրցանակներով: Հետաքրքիր ու անմոռանալի օր էր: Լավ է, երբ շրջապատված ես խելացի ու բանիմաց ընկերներով: